Ադամ Շիֆ. Ադրբեջանը ձեռնարկել է Արցախի վրա վերջին տարիներին կատարված ամենախոշոր հարձակումը

ԱՄՆ-ը պետք է անհապաղ սկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ խաղաղությունը վերականգնելու և ղարաբաղյան հակամարտության գոտում հետագա էսկալացիան կանխարգելելու համար, որը կվտանգի էլ ավելի շատ կյանքեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Մեկ գիշերվա ընթացքում Ադրբեջանը ձեռնարկել է Արցախի վրա վերջին տարիներին կատարված ամենախոշոր հարձակումը, տեղեկությունների համաձայն` կան բազմաթիվ զոհեր: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ սկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ խաղաղությունը վերականգնելու և ղարաբաղյան հակամարտության գոտում հետագա էսկալացիան կանխարգելելու համար, որը կվտանգի ել ավելի շատ կյանքեր

Այս հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին լուրջ ռազմական էսկալացիայից մի քանի ամիս անց:

Ես ներկայացրել են օրինագիծ, որը կպահանջեր ԱՄՆ հատուկ ծառայությունից գնահատել՝ ով է նախաձեռնել այդ ու այլ բախումները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է նա, տեղեկացնում է News.am։