Էրդողանը չի ընդունելու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ կոչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկրի մեջլիսում ելույթի ժամանակ արձագանքել է այսօր ընդունված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Էմանուէլ Մակրոնի համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Reuters-ը փոխանցում է, որ Էրդողանն ասել է, թե չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատև խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա՝ «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա», - ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի արձագանքը հատկանշական է նրանով, որ երեք նախագահների կոչն ուղղված էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, սակայն առաջինն արձագանքում է Թուրքիան՝ նախագահի մակարդակով, տեղեկացնում է ArmTimes.com: