Երգչուհի Յուլյա Չիչերինան ողջ է և գտնվում է Ստեփանակերտում

Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան ողջ է և այժմ գտնվում է Ստեփանակերտում։ Այս մասին Telegram-յան ալիքում հայտնել է «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չիչերինան հարվածի տակ է հայտնվել։ Նախքան դա արտիստը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր հատուկ հանդերձանքով։

Յուլյան Սմեյոնին տված հարցազրույցում պատմել է, թե որտեղ է թաքնվել հարվածից։

«Ինձ կատու է փրկել։ Ես տեսա, թե ինչպես է կատուն հանգիստ նստած ու գնացի դրա մոտ»,- նշել է նա։

Չիչերինան նաև խոստացել է երգել առաջնագծում։ «Ուռա։ Մենք կհաղթենք»,- հավելել է երգչուհին, տեղեկացնում է News.am-ը։