Վրաստանի տարածքում վնասել են Հայաստան եկող ինտերնետի մալուխը

Վրաստանի Քվեմո–Քարթլի շրջանում անհայտ անձինք վնասել են Հայաստան եկող ինտերնետային օպտիկամանրաթելային մալուխը։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Առաջին վնասվածքը հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերի 28-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում։ Վրացական կողմի պարազաբանմամբ` այս մալուխն ապահուվում է ինչպես այդ շրջանի ինտերնետային կապը, այնպես էլ Հայաստանի ինտերնետ տրաֆիկը։

Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է սեպտեմբերի 30-ին վրացական Օրոզմանի շրջանում։ Այստեղ անհայտ անձը փորել էր հողը, ինչի հետևանքով վնասվել է Եվրոպայից Ասիա եկող Փոթի– Թբիլիսի– Բոլնիսի– Դմանիսի– Հայաստան կապն ապահովող օպտիկամանրաթելային մալուխը։

Վրաստանի ՆԳՆ–ն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ։

Հայստանի ինտերնետ թրաֆիկի շուրջ 80 տոկոսն անցնւմ է Վրաստանի տարածքով, տեղեկացնում է Sputnik Armenia։