2020-10-02 18:44
Լրատվական գործակալություններ
0
Արցախի ՊԲ–ն 5 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ է խոցել
Արցախի Պաշտպանության բանակը կրկին ադրբեջանական ինքնաթիռներ և ուղղաթիռներ է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։