Արտակ Բեգլարյան. Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան տուժածներ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում գրել է, որ քիչ առաջ 3 անգամ հարվածել են մայրաքաղաքաք Ստեփանակերտի վրա ծանր հրթիռներով։

«Թվում է՝ բնակելի տներ են քանդվել։ Շատ զոհեր կան»,–նշված է գրառման մեջ։

Ինչպես քիչ առաջ Ստեփանակերտից հաղորդել էր Sputnik Արմենիայի թղթակիցը Արցախի մայրաքաղաքում միանգամից 3 պայթյուն էր որոտացել։ Մինչ այդ այսօր Ստեփանակերտը մեկ անգամ էլ էին ռմբակոծել, որի ընթացքում 10 մարդ վիրավորվել էր։

Նշենք, որ սա սեպտեմբերի 27–ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի օրերին Արցախի մայրաքաղաքը ռմբակոծելու երկրորդ դեպքն է։