ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏՆԵԼ Է ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԾԱՎԱԼՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Վիվա-ՄՏՍ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իր կողմից առանձին ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով:

«Տեղեկացնում ենք, որ ներկայումս Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել ՀԱՏՈՒԿ աշխատանքներ, որոնց պատճառով առանձին ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև՝ Զանգերի կենտրոնի (111) աշխատանքը, ժամանակավորապես իրականացվում է սահմանափակ ծավալով:

Բջջային ցանցի ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություները գործում են բնականոն ռեժիմով և ամբողջական ծավալով: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Основная тема:
Теги: