«Քեզ հետ եմ, Հայաստան»․ Եվգենի Կիսինը Կոմիտաս է նվագում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետևում է ողջ աշխարը։ Հայաստանին և Արցախի, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին իրենց աջակցությունն են հայտնում, ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հայտնի արվեստագետներ, տեղեկացնում է News.am։

 


Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է կատարել, որին կից գրել է «Քեզ հետ եմ, Հայաստան»։ Նա նաև հրապարակել է տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկ»-ը։

Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ դաշնակահարն ասել էր «Ամեն երկիր իր դեմքն ու պատմությունն ունի: Իհարկե շատ եմ կարևորում այն երկիրը, որտեղ այցելում եմ: Հատկապես հավանում եմ Հայաստանի մշակույթը, ինչով էլ ձեր երկիրը տարբերվում է մյուս երկրներից»: