Որոշ ուղղություններում պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ում կատարած գրառմամբ հայտնում է, որ առաջնագծի որոշ ուղղություններում պաշտպանության բանակը հետ է քաշել զորքերը։
«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի խուսափի ավելորդ զոհերից և ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին»,– գրել է Պողոսյանը։
Խոսնակը նաև հայտնում է, որ բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։
«Որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,– գրում է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է, որ զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումներն այս փուլում ոչինչ չեն որոշում։