Նարիշկին. Հազարավոր վարձկաններ են ուղարկվում Ղարաբաղյան հակամարտության գոտի

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է ԱՀԾ կայքում։

«Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում էլ են եղել։ Իրավիճակի ներկայիս սրացումը մեծ մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլև արտաքին գործոնների սկզբունքորեն նոր ազդեցությամբ։ Ադրբեջանի կողմից Թուրքիան առաջին անգամ այդպես բացահայտ հանդես եկավ Ադրբեջանի կողմից։ Բացի այդ, Ղարաբաղի զինված դիմակայությունը մագնիսի պես իր մոտ է ձգում տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»,– ասլ է ԱՀԾ ղեկավարը։

Նարիշկինը, մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, վստահություն է հայտնել, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, տեղեկացնում է Sputnik Armenia: