ՌԴ ՕՏՈՒ-ն զանգվածային հարված են պատրաստում Ղարաբաղ ուղարկելու համար ահաբեկիչների ուսումնական ճամբարներին

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը զանգվածային հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին:

«Սիրիացի զինյալները վարձատրության դիմաց գաղտնազերծել են Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար ահաբեկչական բանակի ուսումնական ճամբարները՝ «Իդլիբ» դեէսկալացիայի գոտում: Իրականացվել է օպերատիվ հետախուզություն, տեղեկությունը հաստատվել է»,- հայտնում է War Gonzo Telegram-ալիքը:

Ինչպես հայտնում է «Ռուսկայա վեսնա»-ն, վկայակոչելով Սիրիայի անվտանգության մարմինների աղբյուրը, «ի պատասխան ահաբեկչական օբյեկտների կոորդինատները հանձնելու կոչին, թուրքամետ զինյալները մեր հետախույզներին տեղեկացրել են զինյալների ուսումնական ճամբարների մասին, որոնցում մարզվում են և՛ միջազգային ահաբեկիչներ, և՛ այլ վարձկաններ, որոնք այնտեղից ուղարկվում են պատերազմ Լեռնային Ղարաբաղում», տեղեկացնում է News.am: