Արցախի ՊԲ. Հետ է վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը

Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ երեկ Արցախի ՊԲ–ն հետ է վերցրել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը։

«Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը։ Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ»,–նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Ներկա պահին մարտական գործողություններն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:

Նշենք, որ երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը, տեղեկացնում է Sputnik Armenia: