Վրաստանի ԱԳՆ և ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի մասին գործով

Վրաստանի ԱԳՆ և ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքի ժամանակ երկրի տարածքի հատվածի անօրինական փոխանցման մասին քրեական գործի շրջանակում: Այս մասին հայտարարել է դատախազ Ջարջի Ցիկլուարին:

«Փորձաքննությունը ցույց է տվել, որ մեղադրյալները սահմանի դելիմիտացիայի ժամանակ ղեկավարվել են 1970-1980թթ. քարտեզներով, ինչը հակասում է մեր երկրի պատմական սահմանին, այդ թվում նաև Դավիթ Գարեջային վանական համալիրի նկատմամբ»,-ասել է Ցիկլուարին, տեղեկացնում է News.am:

Դատախազության խոսքով՝ երկու երկրների իշխանությունները դեռ 1994թ. պայմանավորվել են քարտեզի համաձայն, որը ստեղծվել է 1938թ., սակայն գործի ֆիգուրանտներն այն միտումնավոր թաքցրել են և ղեկավարվել 1970-1980թթ. ստեղծված քարտեզներով։