Թուրքական լիրան նոր ռեկորդային նվազագույնի է հասել

Թուրքական լիրան նոր ռեկորդային նվազագույնի է հասել Կովկասում հակամարտության և ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մտահոգությունների պատճառով Bloomberg-ի հայտարարությունից հետո այն մասին, որ Անկարան սկսում է ռուսական Ս-400 հրթիռային համակարգի փորձարկումները:

Լիրան ռեկորդային ցածր մակարդակի է հասել 1 դոլարի նկատմամբ` 7.87: Լիրան այս տարի ընկել է 24 տոկոսով` Թուրքիայի արտարժույթի պահուստների սպառման հետ կապված մտավախությունների և աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Աշխարհաքաղաքական մտահոգություններից բացի, Անկարայի և ԵՄ-ի միջև լարվածությունը կարծես աճել է այն բանից հետո, երբ Նախագահ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ասաց, որ անցյալ շաբաթ կայացած ԵՄ գագաթնաժողովի որոշումները բավարար չեն տարաձայնությունները հաղթահարելու համար, տեղեկացնում է News.am: