Ուրուգվայի Սենատը դատապարտել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը

Ուրուգվայի Սենատը միաձայն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը:

«Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությանը դատապարտող հայտարարությանը»,- գրել է Մկրտումյանը, տեղեկացնում է News.am: