Մեկնարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Ադրբեջանի հետ

Ժնևում մեկնարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները Ադրբեջանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին և 12 - ին Ժնևում և Մոսկվայում, տեղեկացնում է Sputnik Armenia:

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ հոկտեմբերի 8 -ին կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Սակայն Հայաստանի ԱԳՆ–ն հերքեց այդ լուրը։