«Լորիկ» ֆիլմը 4 մրցանակ է ստացել ԱՄՆ-ում

Հայկական «Լորիկ» կինոնկարը չորս մրցանակ է ստացել ԱՄՆ-ի The InfieFest անկախ կինոփառատոնում : Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ֆիլմի գլխավոր դերակատար, հայտնի դերասան Միքայել Պողոսյանը:

«Շնորհավորում եմ բոլորին և շնորհակալ եմ լավ աշխատանքի համար», «Լորիկը» ևս չորս մրցանակ է ստացել ԱՄՆ-ում՝ անկախ կինոյի փառատոնում», - գրել է դերասանը:

Հայաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, Շվեդիայի և Շվեյցարիայի համատեղ արտադրության «Լորիկ» դրամայի ռեժիսորն է Ալեքսեյ Զլոբինը, գլխավոր պրոդյուսերը՝ Մարտիրոս Մինասյանը: Երաժշտության հեղինակը հանրահայտ կոմպոզիտոր Դավիթ Ալաջյանն է, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։