2020-10-08 18:24
Լրատվական գործակալություններ
0
Hayeli.am. Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ու խնդրանքով Հայաստան է հասել մեծաքանակ զե՞նք
Hayeli.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է ժամանել մեծ քանակությամբ զենք:
«Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում էր Արցախում և նրա կողմից փորձ է արվել հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ով այս տեղեկությունը ոչ հերքեց, ո՛չ հաստատեց»,– գրում է կայքը, տեղեկացնում է News.am-ը։