Թուրքիան կրճատել է արժութային ռեզերվները

Թուրքիայի արժութային ռեզերվների համախառն ծավալը հոկտեմբերի 2-ին կազմել է 41,41 մլրդ դոլար՝ նվազելով 42,42 դոլարով: Այս մասին վկայում են երկրի ԿԲ տվյալները, հաղորդում է Ինտերֆաքսը:

Դա նվազագույն մակարդակ է 2005 թվականից ի վեր՝ նշում է Trading Economics-ը:

Ռեզերվների կրճատումը պայմանավորված է նրանով, որ ԿԲ-ն և պետական բանկերը նվազեցնում են լիրայի փոխարժեքի աջակցության հարցով ջանքերը:

Անցած շաբաթ Թուրքիայի միջազգային ռեզերվների ծավալը նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնի՝ 7,942 լիրա: Ապա անկումն այնքան է թուլացել, որ փոխարժեքը հասել է 7,9264 լիրայի:

Ընթացիկ տարվա սկզբից լիրան կորցրել է իր արժեքի գրեթե քառորդ մասը: Դա վատագույն դինամիկան է զարգացող տնտեսությամբ երկրների արժույթների շրջանում բրազիլական ռեալից հետո, տեղեկացնում է News.am: