Զախարովա. Լեռնային Վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Երևան, երբ նրանց կարելի լինի տեղափոխել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Երևան, երբ նրանց կարելի լինի տեղափոխել, նրանցից մեկը այժմ գտնվում է ծանր վիճակում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևանում Ռուսաստանի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ՝ կապված հակամարտության գոտում ռուս լրագրողների վիրավորվելու հետ: Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում, նրան վիրահատում են: Նրանցից երկուսը միջին ծանրության վնասվածքներ ունեն, նրանք նույնպես շուտով կվիրահատվեն: Հենց որ բոլորին կարելի լինի տեղափոխել, նրանց կտեղափոխեն Երևան»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am: