614 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 55 087

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 614-ով և դարձել 55 087։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 8 246 (+391) մարդ, կատարվել է 319 791 (+3 312) թեստավորում, առողջացել են վարակվածներից 45 528-ը (+216)։ Գրանցվել է մահվան 1 010 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով ահացածների թիվը 303 է (+1) , տեղեկացնում է Sputnik Armenia-ն։