2020-10-09 12:25
Լրատվական գործակալություններ
0
Հունաստանի ԱԳ նախարար. Թուրքիան մշտապես ներկա է մեր տարածաշրջանի ճգնաժամերում
Կարևոր տարր կա, որը մշտապես ներկա է մեր տարածաշրջանի ճգնաժամերում, և դա Թուրքիան է։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։
«Թուրքիան ներխուժել է Սիրիա, Թուրքիան ներխուժել է Իրաք, Թուրքիան ջիհադականների է ուղարկել Լիբիա, հիմա Թուրքիան մասնակցում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Թուրքիան դառնում է մեր տարածաշրջանում կայունությունը խաթարողը։ Ես հուսով եմ, որ Թուրքիայ կուրսը կփոխի»,- հայտարարել է նա, տեղեկացնում է News.am-ը։