Սուրբ Ղազանչեցոցում արյան հետքեր են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական զինուժի կողմից երկու անգամ հրթիռակոծվելուց հետո փլատակների է վերածվել։

 

Վնասվել են եկեղեցու գմբեթը, նստարանները, պատկերները։ Sputnik Արմենիայի թղթակիցն այսօր այցելել է եկեղեցի ու նոր կադրեր ուղարկել Շուշիից։

Տեսանյութում երևում են ոչ միայն փոշիացած քարերը, այլև արյան հետքերը…

Եկեղեցու երկրորդ հրթիռակոծության հետևանքով ռուս լրագրողներ են վիրավորվել։ Նրանցից մեկի` ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկի վիճակը դեռ ծանր է։

Մասնագետները մատնանշում են պատերազմական հանցագործության մասին։ Ադրբեջանը նախ հրթիռակոծել է եկեղեցին, ապա սպասել մինչև այնտեղ հավաքվեն մարդիկ` տեսնելու ավերածությունը, և նորից է հարված հասցրել տաճարին։ Առաջին հարվածի ժամանակ եկեղեցում երեխաներ են եղել, որոնք, բարեբախտաբար չեն տուժել։