ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի հակամարտությունը Ղարաբաղում

ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպման արդյունքները: Այս մասին ուրբաթ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, կարծես, բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Սպասենք հանդիպման արդյունքներին և երկուշաբթի կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը»,- ասել է նա, փոխանցում է News.am-ը: