Արման Թաթոյան. Մի՛ կուրացրեք ձեզ: Մի՛ փակեք ձեր աչքերը

Դիմել եմ համաշխարհային հանրությանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր, տեղեկացնում է Aysor.am:

«Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:

Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է:

Մի՛ կուրացրեք ձեզ:

Մի՛ փակեք ձեր աչքերը», - գրել է նա: