Արցախի նախագահի ասուլիսը հետաձգվում է 7 ժամով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ այսօր ժամը 10։00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այսօր նա տեղեկացնում է, որ ասուլիսի ժամը փոխվել է։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Հարությունյանը:

Ավելի վաղ Ա. Հարությունյանը տեղեկացրել էր, որ ասուլիսի թեման կլինի «մեր երկրի դեմ սանձազերծված պատերազմը, այս օրերին դրա թողած հետևանքները և մեր անկոտրում պայքարը», տեղեկացնում է Panorama.am։