Աբրահամ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ ՍԱ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ

Քաղաքագետ և հեռուստահաղորդավար Աբրահամ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով այս օրերին գտնվում է Արցախում և ArmNews հեռուստաընկերության եթերում լուսաբանում է ռազմական գործողությունների ընթացքը, իր ֆեյսբուքյան էջում թողեց հետևյալ գրառումը՝

Դարձյալ կասեմ այն, ինչ պատերազմի առաջին օրը.

1-թուրքին չհավատալ,

2-հայթայթել շատ զենք,

3-պատերազմը չի ավարտվել,

4-սա Հայրենական պատերազմ է մեզ համար, հնարավորինս պետք է խուսափենք այնպիսի գործողություններից, որոնք կհանգեն 1920թ. սցենարի կրկնությանը,

5-ձևավորել ՊՊԿ, նախկին ու ներկա հմուտ ռազմական գործիչներից,

6-հանրության հետ լինել ազնիվ ու անկեղծ՝ հնարավորինս մեղմելու հոգեբանական տրավմաները,

7-հաղթանակի մասին էմոցիոնալ ցանկությունները զսպել, բերել ռացիոնալ դաշտ,

8-շատ լուրջ խոսել մեր դաշնակից Ռուսաստանի հետ,

9-ներքին ատելությունը զսպել, հալածանքները դադարեցնել, համախմբել բոլոր ֆինանսական ռեսուրսները,

10-կոճկել ազգ-բանակ գաղափարը ծաղրող ինֆանտիլների բերանը։