Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների՝ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությանը:

Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի մասին պայմանավորվածություններին, տեղեկացնում է News.am: