Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ–ի Լոս Անջելեսից 20 տոննա հումանիտար օգնություն է հասել Երևան։ Տեղեկությունը հրապարակված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

 

 

20 տոննա օգնությունը պարունակում է դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել օդանավով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հատուկ չվերթով։

Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Այդ չվերթով Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ` աջակցելու հայաստանցի գործընկերներին։

Այս պահի դրությամբ «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 93 միլիոն դոլար։ Հանգանակություններ կատարել հնարավոր է հետևյալ լինքով` https://www.himnadram.org/en Գումարն ուղղվում է Արցախի պաշտպանության բանակին և պատերազմից տուժած արցախցիներին, տեղեկացնում է Sputnik Armenia։