ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարներն այսօր կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին գրում է TASS-ը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում լրագրողներին ասել է, որ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաշվի առնելով Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում մարդասիրական նպատակներով զինադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել:

ԵՄ խորհրդի օրակարգում կլինի նաև իրավիճակը Բելառուսում, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը՝ Նավալնիի թունավորման հետ կապված։

ԵՄ խորհրդի նիստը տեղի կունենա Լյուքսեմբուրգում` առաջին անգամ կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից ի վեր, տեղեկացնում է Panorama.am-ը։