370 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 56 821

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 370-ով և դարձել 56 821։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

ԱՆ տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9 598 մարդ, կատարվել է 327 163 թեստավորում (1269), առողջացել են վարակվածներից 45 891-ը։ Գրանցվել է մահվան 1 026 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 306 (+3) է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։