«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատել է 100 միլիոն դոլարի շեմը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացնում է, որ հիմնադրամի համազգային դրամահավաքը հատեց 100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը:

«Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը 1 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Արցախին` որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Այս հատկացումով, Համազգային դրամահավաքի գումարը հատեց 100 միլիոնի շեմը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Արշամյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ի, ժամը 11-ի դրությամբ հիմնադրամին փոխանցված գումարի չափը 100 մլն 882 հազար դրամ է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։