Լավրովը արցախյան հարցում բեկում է ակնկալում ամենակարճ ժամկետում

Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել խաղաղ կարգավորման գործընթացին և՛ որպես ԵԱՀԿ ՄԽ նամանախագահ երկիր, և՛ որպես «իր հարևանների ամենամոտ ռազմավարական գործընկեր»։

Կարգավորման գործընթացում Լավրովը կարևորեց հրադադարի պայմանավորվածության պահպանման անհրաժեշտությունը։

«Ուզում եմ հույս հայտնել, որ մեզ կհաջողվի բեկում մտցնել երկրի վրա տիրող իրավիճակում ամենամոտ ժամանակահատվածում։ Մենք դրանում հետաքրքրված ենք այնպես, ինչպես, կարծում եմ` և երկրի վրա միմյանց հետ հակամարտող կողմերը»,– ասաց Լավրովը։

Անդրադառնալով զինադադարի պահպանման վերահսկման վերիֆիկացիոն միջոցներին, ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց, որ այդ հարցը քննարկվել է նախքան ԱԳ նախարարների մոսկոցշվյան հանդիպումը`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա Երևանի ու Բաքվի գործըներների հետ հեռախոսազրույցների ընթացքում։

«Քննարկվել է այն թեման, թե ինչպես է երկրի վրա ապահովվելու կրակի սպասվող դադարեցումը։ Եվ, ինչպես գիտեք, մեր համատեղ հայտարարության մեջ հատուկ աված էր, հրադադարի ռեժիմի պահմանման դիտարկման մեխանիզմները կքննարկվեն լրացուցիչ։ Հաշվի առնելով ԼՂ–ում իրավիճակի սրությունը, գերիների, պահվող անձանց, զոհերի մարմինների վերադարձի հարցը, այդ խնդրի կարգավորումը չի կարելի հետաձգել»,– ասաց նա։

Լավրովը նաև հայտնեց, որ վերիֆիկացիոն մեխանիզմների քննարկումը շարունակվում է ՌԴ–ի, ԿԽՄԿ–ի, ԵԱՀԿ ՄԽ ակտիվ մասնակցությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia։