«ՀԿԵ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը երկաթուղում ամեն շաբաթ անցկացվող արտագնա այցերի ընթացքում ծանոթանում է Ընկերության տարբեր ձեռնարկությունների և ստորաբաժանումների աշխատանքին:

ГЕНДИРЕКТОР ЮКЖД ЗНАКОМИТСЯ С ПРЕДПРИЯТИЯМИ КОМПАНИИ

Այցերի ընթացքում Ա.Մելնիկովը հատուկ կարևորում է շարքային աշխատողների կենցաղային պայմանների մակարդակի կատարելագործումն ու աշխատանքի անվտանգության պայմանների պահպանումը:

Իրենց կարգապահությամբ ու պատասխանատվությամբ աչքի ընկնող աշխատողները պարգևատրվում են:

Այցերի ժամանակ ընկերության ղեկավարն արդեն այցելել է Գյումրիի տարածաշրջանում գտնվող մի շարք արտադրական օբյեկտներ, էներգամատակարարման ու էլեկտրաֆիկացման, կապի ու ավտոմատիկայի ձեռնարկությունները, զրուցել աշխատողների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Նման ստուգումների նպատակներից է երկաթուղայինների աշխատանքի պայմանների, գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի կատարելագործումը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնումը հնարավոր խախտումների կանխարգելման նպատակով:

Ճանաչողական այցերի ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրենը նախատեսում է մամլո ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացնել ընկերությունում տիրող իրավիճակը և նոր ղեկավարության տեսլականը արդի խնդիրների լուծման վերաբերյալ: