131 ՄԼՆ ԴՐԱՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ԻՆ՝ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի և ՄՈԲԻԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ

Վիվա-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային` «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին 100 մլն. ՀՀ դրամ նվիրաբերելու մասին:

Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն՝ հավաքելով 31 միլիոն ՀՀ դրամ: Այդ գումարը ևս փոխանցվել է հիմնադրամին:

Ընդհանուր առմամբ՝ Վիվա-ՄՏՍ ընկերության, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամի աշխատակիցների կողմից հավաքագրվել ու հիմնադրամին փոխանցվել է 131 միլիոն դրամ:

«Ձեր անձնական ներդրումը կարող եք կատարել՝ նվիրաբերելով գումար «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Փոխանցումները կարող եք իրականացնել նաև MobiDram-ի տերմինալների ու հավելվածի միջոցով: Փոխանցումները կատարվելու են 0% միջնորդավճարով: Այսօր՝ առավել քան երբևէ, մեր հայրենիքը մեր օգնության կարիքն ունի: Աջակցե՛նք մեր հայրենիքին»,- նշել են ընկերությունում:

Основная тема:
Теги: