Արայիկ Հարությունյանը ընդունել է Գերմանիայի խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը:

«Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:

«Արցախը շահագրգռված է, որ քաղաքակիրթ աշխարհն արձանագրի Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց խաղաղ պայմաններում կհանդիպենք այստեղ»,–հանդիպման ընթացքում ասել է Հարությունյանը։ Գերմանական կուսակցության ներկայացուցիչներն էլ նշել են, որ արդեն իսկ հասցրել են նկատել` ինչ ջանքեր են թափվում ադրբեջանական քայլերը կասեցնելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: