Պուշկովը հայտարարել է խաղաղության անհնարինության մասին թուրքական զորքեր մտցնելու դեպքում

Հինգշաբթի, հոկտեմբերի 22-ին, սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը` Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է News.am:

«Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա հակամարտության ընդլայնման և միջազգայնացման կհանգեցներ և կբացառեր խաղաղության սցենարը: Էլ չասած անցյալի ուրվականների վերածննդի մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջին:

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահը, խոսելով հանրապետության զորքերի` ԼՂՀ տարածք հնարավոր տեղափոխման մասին, ասել էր, որ զինված հակամարտության վերսկսման սկզբից Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն «արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի և մեր նախագահը` առավել ևս»: