Ֆիթչբերգի քաղաքապետը հանդես է եկել հայտարարությամբ հաջակցություն Հայաստանի

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ֆիթչբերգ քաղաքի քաղաքապետ Սթիվեն Դինաթալեն հանդես է եկել հայտարարությամբ հաջակցություն Հայաստանի, հաղորդում է Sentinelandenterprise-ը:

Դպրոցական հանձնաժողովի անդամ Սալի Քրեյջինը, ով հայուհի է, նշել է, որ իր ընտանիքի ընկերները կորցրել են իրենց որդուն, ով մասնակցել է ԼՂ-ում մարտերին: Հոկտեմբերի 14-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 23 զինծառայողների անունները, նրանց թվում էր 21-ամյա Գրիգոր Թագվորյանը: «Մենք գիտեինք, որ Գրիգորը ռազմաճակատում էր, և մենք հույս ունեինք, որ նա կապրի»,-նշել է նա:

Քաղաքապետը հավելել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները բացարձակ չեն լուսաբանում Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտերը, որոնցից տուժում են անմեղ երեխաներ, ընտանիքներ և տարեց մարդիկ, տեղեկացնում է News.am: