ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիային կոչ է արել «նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում»

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել «իր զգալի ազդեցությունը տարածաշրջանում»` Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար: Համապատասխան հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արել է դաշինքի պաշտպանության նախարարների տեսաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է, բայց ես նաև ակնկալում եմ Թուրքիայից տարածաշրջանում իր զգալի ազդեցության օգտագործում՝ (Ղարաբաղում) լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները սատարել են Միջերկրական ծովում Թուրքիայի մասնակցությամբ լարվածությունը թուլացնելու ռազմական մեխանիզմի աշխատանքը, ասել է Ստոլտենբերգը, տեղեկացնում է News.am: