Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը

Իսպանիայի կողմից Սաուդյան Արաբիային և Ադրբեջանին զենքի վաճառքը հակասում է ԵՄ օրենքներին։ Այս մասին հայտարարել է կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասը։

«Մենք կառավարությանը կոչ ենք անում անորոշ ժամկետով դադարեցնել արտահանումը, որը սպառնալիքի տակ է դնում Եմենի և Լեռնային Ղարաբաղի անմեղ խաղաղ բնակիչների կյանքերը։

Իսպանիայի կառավարությունը Ղարաբաղում կրակի դադարեցման կոչ էր արել։ Սակայն ինչպես կարելի է խաղաղության կոչ անել և միաժամանակ զենք վաճառել, որը սպանում է անմեղ մարդկանց»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: