Կապանի բժշկական կենտրոնին համակարգչային տոմոգրաֆայի սարք է նվիրաբերվել

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:

Առողջապահության նախարարությունից News.am-ին հայտնում են, որ ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆիայի սարք է նվիրաբերվել:

Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում նաև արցախյան պատերազմի վիրավորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին:

Նշենք, որ սարքը կծառայի նաև տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար: