Ադրբեջանը «խոցել» է դեռ 15 տարի առաջ խոցված ինքնաթիռը. հերթական կեղծարարությունը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանը հայտնել է ադրբեջանական հերթական պարզունակ կեղծարարության մասին։

Հարցն այն է, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ահազանգել է Բաքվում ահաբեկչական հավանական հարձակումների մասին։ Դեսպանատան տարածած հայտարարության համաձայն` ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրացիների համար առկա է վտանգ ահաբեկչական հարձակումների և առևանգումների ենթարկվելու։ Ուստի, դեսպանատունը կոչ էր անում իր քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել։

Դեսպանատան հայտարարության մեջ որևէ բառ չկար հայերի մասին, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իրականությունը և լուրեր տարածել, թե հայերը ծրագրում են ահաբեկչություն իրականացնել Բաքվում։

Զավեշտալին այն է, որ, բացի վերոհիշյալից, Ադրբեջանը փորձել է ուրախացնել իր քաղաքացիներին` հայտնելով, որ հայկական ինքնաթիռ են խոսել։ Սակայն 2005–ին ԱՄՆ–ում ավիաշոուի ընթացքում վթարված ինքնաթիռի կադրեր են ընդամենը ներկայացրել, այսինքն` 15 տարի առաջ վթարված ինքնաթիռը կրկին «խոցել» են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։