Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Երեկ Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր արդեն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Նրանց ուղեցում էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իր դժգոհությունն է հայտնել պատգամավորների այցի առնչությամբ։

Հիշեցնենք, որ Nouvelle d’Arménie պարբերականի փոխանցմամբ՝ պատգամավորներն այցելելու են նաև Արցախ: