Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՄՆ-ՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՏՑՆՑՈՒՄՆԵՐ

Վաղը ամերիկացիները նախագահ կընտրեն

Պատերազմի սկզբից ի վեր ֆեյսբուքում գրառումներ այս թեմայով չեմ արել: Հիմնականում թվիթերում եմ գրում: Բայց այսօր բացառություն կանեմ: Ինձ շատ են հարցնում, թե ո՞վ ավելի լավ նախագահ կլինի հայերիս համար:

Կարծում եմ կլինի նա, ում հետ մենք ինքներս կկարողանանք նախաձեռնել օրակարգ, որն այսօր չկա: Թրամփի վարչակազմի հետ մեր աշխատանքը մեկ բառով կգնահատեմ` «տապալված»: Եթե հարաբերությունների զարգացման համար որևէ ներդրում չես արել, ապա արդյունքն էլ պետք է լինի այնպիսինը, ինչպիսինը կա:

Վաղը ամերիկացիները կնախանշեն իրենց պետության և համաշխարհային քաղաքականության ուղենիշը հաջորդող 4 տարիների համար: Կանխատեսում չեմ անում, բայց համարյա վստահ եմ, թե ով է հաղթելու պատմականորեն այս ծանրագույն պայքարում: Հիմա միայն կնշեմ, որ Բայդենը միջինը 8.5%-ով ավելի բարձր վարկանիշ ունի: Ընտրահամակարգի առանձահատկությունը հաշվի առնելով, «Popular vote»-ի և «Electoral College»-ի միջև տարբերություն կարող է լինել և նախնական թվերը կարող են չարտահայտել վերջնական արդյունքը (տես` 2016թ. օրինակը): Միաժամանակ, 2020թ. առաջին 6 ամիսների իրավիճակում Թրամփին հաղթանակն ավելի հեշտ կտրվեր, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ամերիկցիներն էլ փոփոխություններ են ուզում:

Ինչևէ, սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ, ֆեյսբուքյան էջ