Երկնառաք աղոթք. Սրբազանը. Օրվա կադր

Թող որ աղոթքները տեղ հասնեն, մաղթում են սոցիալական ցանցի օգտատերերը։

Արցախում պատերազմի այս օրերին աշխատող ՌԻԱ Նովոստիի լուսանկարիչ Իլյա Պիտալևն այցելել է Ստեփանակերտի ապաստարաններ, որտեղ ադրբեջանական հրթիռակոծությունից պատսպարվում են խաղաղ բնակիչները։ Ապաստարաններից մեկում նա հանդիպել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և լուսանկարել նրան։

Ֆոտոշարքի լուսանկարներից մեկը մեծ տարածում է գտել համացանցում։

Լուսանկարից երևում է, որ Պարգև սրբազանը չգիտի, որ լուսանկարիչը «հետևում է» իրեն։

Սրբազանի հետևում տոպրակներով տարբեր իրեր, զինվորական հագուստ են երևում։ Նա նստած է սև աթոռին։ Առջևում մեկ այլ աթոռ է, որի վրա Սրբազանը դրել է ձեռքերը։

Նա խոնարհել է գլուխը, հենվել ձեռքերին և կարծես աղոթում է։

Օգտատերերը տարածում են լուսանկարն ու գրում. «Աստված իմ, օգնիր», «Թող որ աղոթքները տեղ հասնեն» և այլն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։