ՊՆ-ն հերքում է. ՀՀ զինված ուժերը Ֆիզուլին ու շրջակա գյուղերը «Սմերչից» չեն գնդակոծում

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե Հայաստանի ԶՈւ-ն կրակ է վարում Ֆիզուլի քաղաքի և շրջակա գյուղերի ուղղությամբ։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է»,- նշված է հաղոդագրության մեջ։

Ստեփանյանն ընդգծել է՝ Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: