Տասը պաշտոնյա ազատվել են աշխատանքից` պատերազմի ժամանակ Արցախից գնալու համար

Արցախի տասը պաշտոնյա ազատվել են աշխատանքից։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արցախի Հանրապետության նախագահի՝ նոյեմբերի 3-ին ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են Արցախի նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, Վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Դավիթ Ավանեսյանը, կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյան և նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության օգնական Արտակ Առուստամյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։