Ստեփանակերտն օրվա ընթացքում երկու անգամ հրթիռակոծվել է

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Տեաղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

ԱԱԻ ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ «Գրադ» կայանքից պարբերաբար հրթիռակոծվել է Շուշին։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։

Նախնական տվյալներով տուժածներ չկան, տեղեկացնում է Sputnik Armenia։