Արցախ է մեկնել Աբխազիայից կամավորների «Համշեն» առաջին խումբը

Արցախ է ուղևորվել Աբխազիայից կամավորների առաջին խումբը: Այդ մասին հաղորդել է Աբխազիայի նախագահի միջազգային կապերով օգնական Ախրա Ավիդզբան Facebook-ի իր էջում:

«Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանել իր հայրենիքը: Ուստի Աբխազիայից կամավորականների առաջին խումբը՝ «Համշեն»-նը մեկնում է: Աստված պահապան յուրաքանչյուրին»,-գրել է Ավիդզբան, տեղեկացնում է News.am-ը: