Արծրուն Հովհաննիսյան. Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն

Արծրուն Հովհաննիսյանը կրկին հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին և խուճապ չտարածել։

Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ծանր մարտեր են ընթանում հյուսիսում՝ Մարտունու ուղղությամբ, բայց Շուշիից հարավ հայկական զորքերը հաջողություններ ունեն։

«Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը, ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից»,-գրել է Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։